Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանի ԱԶԿ-ի կորուստները

Էրդողանի ԱԶԿ-ի կորուստները
17.12.2019 | 22:32

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 5 ամսում 114 000 կուսակցական է դուրս եկել: Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության տվյալների՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ին Թուրքիայի ամենամեծ կուսակցությունը լքել է 56 260 անդամ, իսկ սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ը՝ 57 856 անդամ:


Նոսրացել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը՝ հեռացել է 782 անդամ:
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի՝ Ժողովրդահանրապետական և «Լավ» կուսակցությունների դեպքում պատկերը հակառակն է՝ կուսակցությունները համալրվել են նոր անդամներով: Ժողովրդահանրապետական կուսակցության շարքերում ընդգրկվել է 41 866, իսկ «Լավ» կուսակցության շարքերում՝ 36 139 անդամ:


Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը համալրվել են 125 անդամով:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ